Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ․ Սկիրա


19:23 , 30 նոյեմբեր, 2023
Armsport.am-ը գրում է.

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի աշխատանքային պայմանագիրը «Ինտերի» հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականի կեսերը։ Բոլոր մանրամասները համաձայնեցված են։

Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիրը կստորագրի դեկտեմբերին։

2023/2024 մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Նա իր ակտիվում ունի երկու գոլ և չորս գոլային փոխանցում: