Ռիսկ կա, որ ռուսական շղթայով, Զանգեզուրի կոմբինատը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ. Վարդան Արամյան


11:52 , 30 նոյեմբեր, 2023

Tert.am-ը գրում է.

Tert.am-ը գրել էր, որ  ԶՊՄԿ-ն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ռիսկի տակ։ Բանն այն է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել Գլեբ Տրոցենկոն, որը եղել է  ԶՊՄԿ իրական շահառու և  2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում օտարել է իր անուղղակի ամբողջ բաժնեմասը։

Գլեբ Տրոցենկոն ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է։ Սեփականատեր է բազմաթիվ ընկերություններում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ արտերկրում։

Տրոցենկոյի փոխարեն 47.6% անուղղակի մասնակցությամբ ընկերության իրական շահառու է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։

Ըստ իրական շահառուների նախավերջին հայտարարագրի (07/08/2023)՝ Գլեբ Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ  գոլդ» ՍՊԸ-ում ունեցել է 72.6% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս։ Արդեն նոր հայտարարագրում (21/11/2023) Գլեբ Տրոցենկոն իրական շահառուների շարքում չկա։

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը չի բացառել ռիսկը, որ  ռուսական շղթայով Զանգեզուրի կոմբինատը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: