Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայություն կստանձնի «Եռաբլուրի» եկեղեցում


21:39 , 29 նոյեմբեր, 2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։

Հոգևորականը ծառայությունը կստանձնի երկուշաբթի օրվանից: