Ավինյանը սկսել է երգել. նա երգում է օպերային երգիչ օգնականի հետ (Video)


14:20 , 29 նոյեմբեր, 2023

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը բացօթյա սրճարանում բարձր ձայնով երգում է։ Նա ձայնակցում է, կամ նրան ձայնակցում է նոյեմբերի 13-ին օգնական նշանակված Արմեն Լազրյանը։

Հիշեցնենք, որ վերջինն օպերային երգիչ է։

Տեսանյութից կարելի է ենթադրել, թե ինչ հարցերում է Ավինյանին օգնության հասնում Լազրյանը։