14:13 , 28 նոյեմբեր, 2023Ուկրաինայում վատ եղանակի պատճառով 10 մարդ զոհվել է, ևս 23-ը՝ տուժել։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Կլիմենկոյի տվյալներով՝ Կիրովոգրադի և Նիկոլաևի մարզերում ութ ավտոճանապարհներ շարունակում են փակ մնալ երթևեկության համար, 411 բնակավայրեր Ուկրաինայի 11 տարածաշրջաններում մինչև հիմա հոսանքազրկված են։
Ուկրաինայի 16 մարզերում ավելի քան 2 000 բնակավայրեր մնացել են առանց էներգամատակարարման: Փրկարարները քարշակել են 1530 մեքենա։