Վարակվածներից 361-ը երեխաներ են, 147-ը` մեծահասակներ։
16:52 , 27 նոյեմբեր, 2023Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով և հասել է 508-ի:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Այս շաբաթ հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ 336 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 361-ը երեխաներ են, 147-ը` մեծահասակներ։