«Փաստ է, որ մեզ իրականում ոչ ոք չի սիրել, մեզ օգտագործել են…». Լավրով


15:13 , 27 նոյեմբեր, 2023

168.am-ը գրում է․

«Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանին իրականում ոչ ոք երբեք չի սիրել, նրան օգտագործել են՝ ստեղծելով իրավիճակային կոալիցիաներ, ինչը փաստ է։

«Փաստ է, որ մեզ իրականում ոչ ոք չի սիրել: Այն, որ մեզ օգտագործել են և՛ ֆրանսիացիները, և՛ անգլիացիները, և՛ գերմանացիները, և՛ ավստրո-հունգարացիները՝ ստեղծելով իրավիճակային կոալիցիաներ, նույնպես փաստ է»,- ասել է Լավրովը: