ՄՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակը. հուշագիր է ստորագրվել Ալբանիայի մրցակցային մարմնի հետ


12:56 , 27 նոյեմբեր, 2023

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Ալբանիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Դենար Բիբան Տիրանայում տեղի ունեցած միջազգային համաժողովի շրջանակում մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել:

«Եվս մեկ հուշագրի կնքմամբ վերահաստատում ենք մեր հանձնառությունը միջազգային մակարդակում խորացնելու փոխգործակցությունը մրցակցության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում: Այս համագործակցությունն առանցքային նշանակություն ունի գլոբալացվող բիզնես միջավայրում, որտեղ տնտեսավարողների միջև անդրսահմանային գործարքները լայն տարածում ունեն: Համատեղ ջանքերով մենք առավել արդյունավետորեն կարող ենք հասցեագրել հակամրցակցային գործողությունների, շուկայի խաթարման և  անբարեխիղճ մրցակցության հարցերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է Գեղամ Գևորգյանը:

Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները կհամագործակցեն տեղեկատվության և փորձի փոխանակման,  ուսումնասիրությունների  իրականացման, ուսումնական այցերի և փորձագ