Ռուսաստանը Թուրքիային համագործակցություն է առաջարկել փոքր հզորությամբ ատոմակայանների ոլորտում


17:13 , 25 նոյեմբեր, 2023

Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանը փոքր հզորության ատոմային էլեկտրակայանների ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներ է տեսնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝  Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:

«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը փոքր հզորությամբ ատոմակայանների ոլորտում»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ էներգետիկան երկրների համագործակցության առանցքային ոլորտներից է, Ռուսաստանը Թուրքիային էներգառեսուրսների կայուն հոսք է մատակարարում։