18:56 , 23 նոյեմբեր, 2023ՆԱՏՕ-ի լոգիստիկայի և նյութատեխնիկական ապահովման միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Սոլֆրանկը լրատվամիջոցներին ասել է «ռազմական Շենգեն» ստեղծելու իր ցանկության մասին:
Սոլֆրանկն ասել է, որ կցանկանար տեսնել «ռազմական Շենգեն»՝ ազատ ռազմական անցման գոտի։ Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է նախօրոք «հարթակ պատրաստել» հնարավոր ռազմական գործողությունների համար՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի հնարավոր կիրառման դեպքում։