Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել․ ի՞նչ է հայտնի


18:53 , 21 նոյեմբեր, 2023
Ադրբեջանի Խաչմազի շրջանի Գուբա կայարանից 28 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել։


Այս մասին APA-ին հայտնել են սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։

Նշվում է, որ 3,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 6 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում։