Որդին տնից հոր փողերը գողացել և կրվել էր բուքմեյքերական կայքում


15:44 , 20 նոյեմբեր, 2023

Նոյեմբերի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ սեպտեմբերի 22-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Մամիկոնյանց փողոցի իր բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են 300 Եվրո, 100 000 դրամ, 6500 դոլար և ոսկյա զարդեր:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է տանտիրոջ 24-ամյա որդին:

24-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է Մալաթիայի բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը: Հայտնել է նաև, որ գողացած ամբողջ գումարը տանուլ է տվել բուքմեյքերական կայքում:

Կատարվում է նախաքննություն: