Հարոյանը 5-րդ դեղին քարտը ստացավ ընտրական փուլում և չի խաղա Խորվաթիայի դեմ


20:59 , 18 նոյեմբեր, 2023

sport.news.am–ը գրում է․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանը 5-րդ դեղին քարտը ստացավ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում եւ բաց կթողնի Խորվաթիայի թիմի դեմ ընտրական փուլի վերջին հանդիպումը։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստան - Ուելս հանդիպման հաշիվը հավասար է` 1:1: Ընթանում է երկրորդ խաղակեսը։