ՌԴ կառավարությունը հանել է բենզինի արտահանման արգելքը


22:15 , 17 նոյեմբեր, 2023

Ռուսաստանի կառավարությունը հանել է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը, որ գործում էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ից։

Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ էներգետիկայի նախարարությունը։

 «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել նոյեմբերի 17-ից հանել ավտոմոբիլային բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը, որը սահմանվել էր սեպտեմբերի 21-ին ներքին շուկայում հայրենական ավտոմոբիլային վառելիքի գնային իրավիճակի կայունացման միջոցառումների շրջանակում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։