Պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա. Ստանո


19:48 , 17 նոյեմբեր, 2023

Armenpress.am-ը գրում է.

«Արմենպրեսի» թղթակցի հարցին, թե ի՞նչ է ԵՄ-ն նախատեսում անել, բացի ֆինանսական օժանդակությունից, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն ասել է.

«ԵՄ-ն միջամտող ուժ չէ։ Մեր տրամադրության տակ եղած գործիքները քաղաքական են և դիվանագիտական։ Եղան հայտարարություններ, հրապարակային հայտարարություններ, որոնք դատապարտում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միակողմանի ռազմական գործողությունը»։

Պետեր Ստանոյի խոսքով, Եվրամիությունը բարձրաձայնել է, ոչ միայն հանրային տիրույթում, նաև միջազգային հարթակներում, երկկողմ հանդիպումներում։ Ուղերձներ է հղել գործընկերներին, ինչպես նաև Ադրբեջանին, նրա դաշնակիցներին:

«Մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա, նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ։ Մենք նաև ավելացրել ենք մեր մարդասիրական օգնությունը բռնի տեղահանվածներին, շարունակում ենք պահանջել միջազգային մուտք և միջազգային ներկայություն Լեռնային Ղարաբաղում՝ որպես ժողովրդի համար այս երաշխիքների մաս»,- հավելել է ԵՄ խոսնակը։