Հայ մարզիկը, հաղթելով ադրբեջանցի մրցակցին, դարձել է աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ


07:26 , 13 սեպտեմբեր, 2013

269Tesadasht.am-ը գրում է.

Լեհաստանում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում 80 կգ քաշային կարգում հանդես եկող Վլադիմիր Մնացականյանը հասնելով եզրափակիչ փուլ, վերջնամարտում ուժերն է չափել Ադրբեջանը ներկայացնող բազկամարտիկ Քազիմիր Իսքանդարովի հետ:

Հայ մարզիկն առավելության է հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը` վաստակելով ոսկե մեդալ:

Վլադիմիր Մնացականյան - Քազիմիր Իսքանդարով