Էսօր լրացավ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման 5-րդ ամիսը. հարկավոր է անընդհատ խոսել իշխանությունների կատարած էս այլանդակության մասին


11:39 , 16 նոյեմբեր, 2023
Նիկոլի օրոք մեկ անգամ չէ, որ քաղաքական հիմքով դատական ապօրինի որոշումներ են կայացվել ու կայացվում։
Բայց մեկ է, իմ համար ամենաաբսուրդային, ամենազավեշտալի, ամենաքաղաքական նիկոլադատական որոշումը Armenի կալանավորումն էր:
Էսօր լրացավ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման հինգերորդ ամիսը։Ու չնայած երկրի առաջ ծառացած բազմաթիվ պրոբլեմներին, հարկավոր է անընդհատ խոսել էս խայտառակ քաղաքական հետապնդման, իշխանությունների կատարած այլանդակության մասին, ամեն օր հիշել ու հիշեցնել...
#ԱՇՈՏՅԱՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ