ԵՄ-ն պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին. Գերմանիայի ԱԳ նախարար


18:13 , 13 նոյեմբեր, 2023

ԵՄ-ն պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

Այս մասին Բրյուսելում ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։

«Եվրոպական հարթակը պաշտպանում է իրական անվտանգությունը, իրական վստահությունը և իրական խաղաղությունը տարածաշրջանում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն Բրյուսելում պետք է քննարկեին  Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները, ինչպես նաեւ Եվրամիության աջակցությունը Երեւանին: