Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կգլխավորի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը


16:51 , 13 նոյեմբեր, 2023

24news.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կգլխավորի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնում է The Telegraph թերթը։

Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի արդեն նախկին արտգործնախարար Ջեյմս Քլևերլին կղեկավարի Միացյալ թագավորության ներքին գործերի նախարարությունը։