Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր 44 իսրայելցի զինվորական է զոհվել


09:12 , 13 նոյեմբեր, 2023

Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր զոհված իսրայելցի զինվորականների թիվը հասել է 44-ի:

Այս մասին հայտնում է Times of Israel թերթը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ)։

«Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ ևս երկու զինվորական է զոհվել Գազայի հատվածի հյուսիսում ընթացող մարտերում, ինչի հետևանքով ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային գործողության ընթացքում զոհվածների թիվը հասել է 44-ի», - ասված է հայտարարության մեջ։