14:12 , 11 նոյեմբեր, 2023Armenpress.am-ը գրում է.
Իսրայելի հյուսիսային հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը «Տելեգրամ»-ի իր ալիքում:
Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ ազդանշանն առաջինը հնչել է Մարգալիոտ քաղաքում։ Այնուհետև հայտնել են, որ ազդանշանները հնչել են Իսրայելի ամբողջ հյուսիսում:
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակից տեղեկացրել են, որ Իսրայելի տարածք ներթափանցած թռչող սարք չի հայտնաբերվել: