Փաշինյանը Մակրոնի հետ բանակցություններն անվանել է «հիանալի»


11:52 , 10 նոյեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններն անվանել է «հիանալի»:


«Քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացումը», – «X»-ում գրել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է նաև, որ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են համագործակցությունը ԵՄ-ի հետ, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։