ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել


18:12 , 9 նոյեմբեր, 2023

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհուրդի տարածած հաղորդագրությունից:
«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ նոյեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողով»-ին:
Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա»,- ասված է հաղորդագրության մեջ: