Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար մնալ առաջնահերթություն․ Պետդեպ


12:20 , 8 նոյեմբեր, 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար մնալ առաջնահերթություն։

Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Ընդգծելով, որ սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, թե Երևանն ու Բաքուն իրենց պաշտոնյաներին կուղարկեն Վաշինգտոն՝ հերթական հանդիպման՝ լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է փոխխոսնակից, թե Վաշինգտոնը դեռևս հնարավոր հարթա՞կ է բանակցությունների հաջորդ փուլի համար։

Պատելը պատասխանել է․

«Իհարկե։ Այս ամենից դուրս, ինչ, իհարկե, կատարվում է աշխարհում, որը հաճախ այս սենյակից շատ թթվածին է խլում, այդ երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է մնալ առաջնահերթություն մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար, և դա մի բան է, որով գերատեսչությունը կշարունակի զբաղվել»։