Իսրայելին աջակցողները մեղսակից են պաղեստինցիների դեմ կատարված հանցագործություններին․ Ռաիսի


10:19 , 6 նոյեմբեր, 2023

Իսրայելին աջակցող բոլոր պետությունները մեղսակից են պաղեստինցիների դեմ կատարված հանցագործություններին։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Թեհրանում Իրակի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

«Բոլոր նրանք, ովքեր աջակցում են Իսրայելին, մեղսակից են հանցագործություններին», - ընդգծել է Ռաիսին:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի օգնությունը, այդ թվում՝ զենքի մատակարարումների տեսքով, թույլ է տալիս Իսրայելին ավելի համարձակ գործել։