Բլինկենը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա


09:15 , 6 նոյեմբեր, 2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ինչպես հաղորդում է թուրքական Անադոլու գործակալությունը, Բլինկենի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում նոյեմբերի 5-ին՝ ժամը 23։58-ին։

Այսօր՝ նոյեմբերի 6-ին նախատեսվում են պաշտոնական բանակցություններ Բլինկենի ու Ֆիդանի միջև, որոնց ընթացքում քննարկվելու են Գազայի հատվածում տիրող իրավիճակը, տարածաշրջանային մի շարք խնդիրներ ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։