Մ23 ԱԱ. Կարեն Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու կպայքարի բրոնզե մեդալի համար


15:12 , 28 հոկտեմբեր, 2023

Armsport.am-ը գրում է.

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։

Կարեն Խաչատրյանը (82) հաղթեց սփոփիչ գոտեմարտում ադրբեջանցի մրցակցին 3։1 հաշվով։

Այսպիսով Կարենը կպայքարի եգիպտոսցի ըմբիշի հետ բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ Շանթ Խաչատրյանը և Հայկ Խլոյանն այսօր ևս կպայքարեն բրոնզե մեդալի համար

Այսօր վստահ հաղթանակներով են մեկնարկել նաև Ռազմիկ Քուրդյանը, Հենրիկ Գևորգյանը և Մանվել Խաչատրյանը։