12:13 , 28 հոկտեմբեր, 2023168.am-ը գրում է․
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանին։ Այս մասին հայտնում է Շվեդիայում ՀՀ դեսպանությունը։
Նախարար Բիլստյոմը վերահաստատել է Շվեդիայի շարունական աջակցությունը Հայաստանին։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Շվեդիա երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները և ԵՄ շրջանակներում համագործացության խորացմանն առնչվող հարցեր։
Դեսպանը նախարար Բիլստյոմին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։