«Մատդ կկոտրեմ ու․․․»․ Արտաշատի դպրոցի տնօրենը սպառնացել է իր տեղակալին


21:32 , 27 հոկտեմբեր, 2023

ArmLur.am-ը գրում է.

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել:

Բանը հասել է այնտեղ, որ դպրոցի տնօրեն Ալինա Մովսիսյանը դպրոցի ուսումնական տնօրենի տեղակալ Ալինա Բադալյանին սպառնացել է՝ ասելով. «Մատդ կկոտրեմ, համապատասխան տեղը կմտցնեմ»:

Ավելին, միջադեպից հետո տնօրենը ծնողներին կանչել եւ ասել է՝ դիմում գրեք, որ նման միջադեպ չի եղել, իսկ ահա ծնողներն ասել են, որ իրենք լսել են ու երբեք նման դիմում չեն գրի:

Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցել է դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Ալինա Բադալյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։