Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային


19:41 , 27 հոկտեմբեր, 2023

Հոկտեմբերի 26-ին Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։
Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Անջեյ Դուդան շնորհավորել է դեսպան Արզումանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Անդրադարձ է կատարվել հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։
Հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Ալեքսանդր Արզումանյանն այցելել է Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձան, ծաղկեպսակ զետեղել և հարգանքի տուրք մատուցել Լեհաստանի համար զոհված զինվորների հիշատակին: