Նիկոլին դեռևս արդարացնող կամ լռող զոհերի ծնողներն իմացած լինեն, որ իրենց որդիներին զոհաբերել են Ադրբեջանից գազ գնելու համար


09:19 , 27 հոկտեմբեր, 2023
Նիկոլին դեռևս արդարացնող կամ լռող զոհերի ծնողներն իմացած լինեն, որ իրենց որդիներին զոհաբերել են ոչ թե հայկական Արցախի, այլ Ադրբեջանից գազ գնելու համար:
Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մատույցներում զոհված տղաների` Նիկոլին դեռևս արդարացնող կամ լռող ծնողներն իմացած լինեն, որ իրենց որդիներին զոհաբերել են, որ ադրբեջանական և թուրքական բեռնատարներն անարգել ելումուտ անեն Հայաստան:
Երեք տարի շարունակ Բաքվի բանտերում պահվող մեր գերիների լուռ հարազատներն իմացած լինեն` իրենց որդիները Բաքվում «մեկ-երկու ամիս ավել» խոշտանգվում են ոչ թե «Հայաստանի անկախության», այլ Ալիևի ու Նիկոլի քմահաճույքի համար:
Երևանում բռնի տեղահանված արցախցիների ներկայությունից նեղվող անձինք թող պատրաստվեն ամիսներ անց ադրբեջանցիներին կոմպակտ խմբերով Հայաստանում ընդունելու:
2021-ին Նիկոլ ընտրած, բայց դեռևս գործուն զղջում ցույց չտված մարդիկ իմացած լինեն` արդեն Իսակովի պողոտա հասած Եռաբլուրը շուտով իրենց տուն էլ է հասնելու: