ՀՀԿ ԳՄ նիստին Սարգսյանը հանձնարարականներ է տվել, քննարկվել է Բաքվում պահվող մեր հայրենակիցների հարցը


12:30 , 24 հոկտեմբեր, 2023

Սույն թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։

Նիստին քննարկվել են Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հանձնմամբ և Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված սոցիալական ու քաղաքական վիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին։

Իրականացվել է կատարված աշխատանքների վերլուծություն, բացթողումների և թերացումների վերհանում, որոնց հետ կապված տրվել են հասցեական հանձարարականներ։

Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են հանձնարարականներ նաև ներկուսակցական աշխատանքների կազմակերպման և իրագործման վերաբերյալ։

Քննարկվել են նաև Հայաստանում քաղբանտարկյալների, ինչպես նաև Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների խնդիրը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելուն ուղղված գործողությունները։