11:12 , 23 հոկտեմբեր, 2023168.am-ը գրում է․
Al Jazeera հեռուստաալիքը հաղորդել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածում փախստականների ճամբարի գնդակոծումների հետևանքով 30 մարդ է զոհվել։
Հեռուստատեսությունը հայտնում է, որ վիրավորվել է առնվազն 27 մարդ։
Նշվում է, որ կրակն արձակվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի փախստականների ճամբարի երկու բնակելի շենքերի և ալբանական մզկիթի վրա։