Գերմանիան ևս 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար


14:56 , 21 հոկտեմբեր, 2023

Armenpress.am-ը գրում է.

Գերմանիան ևս 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Augsburger Allgemeine-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի դաշնային նախարարության պետական քարտուղար Յոխեն Ֆլասբարտը, որը նախօրեին ժամանել է Կիև:

Նրա խոսքով՝ գումարը կուղղվի կրթությանը, առողջապահությանը և խմելու ջրամատակարարմանը, ինչպես նաև քաղաքների վերակառուցմանը: 

Գերմանացի պաշտոնյան նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է աջակցել Ուկրաինայի տնտեսության առանցքային հատվածներին, մասնավորապես գյուղատնտեսությանը: