Տղամարդը օգնություն է խնդրում. նա բղավում և կանչում է ոստիկաններին, փրկարարներին և լրագրողներին


00:43 , 21 հոկտեմբեր, 2023

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Դավթաշեն 1-ին թաղամասի 3-րդ շենքի բնակիչներից մեկը պատուհանը բացել, բղավում և օգնություն է խնդրում։ Նա խնդրում է, որպեսզի քաղաքացիները զանգահարեն Ոստիկանություն, ՆԳՆ փրկարար ծառայություն և ԶԼՄ ներկայացուցիչներին։

«Ժողովուրդ, զանգեք բոլորին՝ 1-02, 1-03, ահազանգ, ուզում են ինձ տանել»,- պատուհանից բղավում է քաղաքացին։