14:56 , 19 հոկտեմբեր, 2023Armenpress.am-ը գրում է.
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց հաճախակի կիրառելու հետ կապված խնդիր է տեսնում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանը այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես ընդհանրապես խնդիր տեսնում եմ Հայաստանում կալանքը որպես միջոց հաճախակի դեպքերում կիրառելու հետ կապված։
Այո, ես պետք է համաձայնեմ այն գաղափարին, որ կալանքը պետք է լինի այն խափանման միջոցը, որը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»,- ընդգծեց Մանասյանը։