Ֆրանսիայի դեսպանը ԵՄ առաքելության հետ Ջերմուկում դիտարկել է սահմանը


09:48 , 19 հոկտեմբեր, 2023

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Եվրոպական միության առաքելության հետ Ջերմուկում դիտարկել է սահմանը:

«Արձանագրել եմ Ադրբեջանի կողմից հայկական տարածքի ամբողջական հատվածների համառ օկուպացիան», - X-ում գրել է Ֆրանսիայի դեսպանը: