Ով է Երեւանի քննչական կոմիտեի շենքի մոտ վթարի հետեւանքով կյանքից զրկված պաշտոնյան


21:06 , 17 հոկտեմբեր, 2023

ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` այսօր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հարևանությամբ վթարի հետեանքով մահացած անձը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանն է։

Հիշեցնենք, որ այսօր Shamshyan.com-ը հայտնել էր, որ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ավետիս Ա.-ն Պարույր Սևակի փողոցում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հարևանությամբ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: