Այսօր Բաքվում կշարունակվի Խաչատրյանի դատական նիստը․ ի՞նչ է հայտնի


10:42 , 17 հոկտեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Բաքվի դատարանում կշարունակվի Լաչինի անցակետից հուլիսին առևանգված և Ադրբեջանի կողմից շինծու մեղադրանքներով ապօրինի կալանավորված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի մասնակցությամբ դատական երկրորդ նիստը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դատական նիստը վարելու է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։
Նշվում է, որ քրեական գործով զեկուցողը դատավոր Ջամալ Ռամազանովն է։ Քրեական գործը քննվելու է Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում, իսկ դրա շրջանակում, իբր, տուժող է ճանաչվել 59 անձ։

Սպասվում է, որ այսօր դատախազը կհրապարակի Խաչատրյանի այսպես կոչված մեղադրական եզրակացությունը։