Արդեն 23 օր է բանտարկված Տաթևն այս պահին միակ կին քաղբանտարկյալն է. Արսեն Բաբայան


19:26 , 14 հոկտեմբեր, 2023

Արդեն 23 օր է բանտարկված է Tatevik Virabyanը։ Տաթևն այս պահին միակ կին քաղբանտարկյալն է։
Տաթև Արցախը քաղբանտարկյալ է՝ դրա համար միջազգայինորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան։ Նրան ձերբակալել են օրենքի խախտումներով (արձանագրել է նաև դատարանը), սակայն նույն դատավորը համարել է, թե այդ խախտումներն էական չեն և կիրառել է երկամսյա կալանք։
Կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ քրեական դատարան և դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հոկտեմբերի 19-ին պետք է կայացնի այդ բողոքի վերաբերյալ որոշում:
Ուզում եմ հավատալ, որ Վերաքննիչ քրեական դատարանը կկայացնի արդար որոշում։