Հայտնի է ԱՊԼ-ի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստը


22:02 , 13 հոկտեմբեր, 2023

Armsport.am-ը գրում է.

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հոն Մինը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։

Սեպտեմբերին կորեացի հարձակվողն Անգլիայի Պրեմիեր լիգայի չորս խաղում վեց գոլ խփեց։

Սոնը լոնդոնյան ակումբում է հանդես գալիս 2015 թվականից։