Հաշվի առնելով, որ Ալիևը լայաղ չարեց նույնիսկ Գրանադա գնալ, ապա հնարավոր է, որ շատ ավելի մեծ բանի ախորժակ ունի, քան այն, ինչը միակողմանի հայտարարությամբ հանձնում է Նիկոլը


17:11 , 6 հոկտեմբեր, 2023

Իներցիայով հաճախ կրկնում ենք, թե «Արցախից հետո Սյունիքն է, հետո Գեղարքունիքը, հետո Տավուշը» ևն, ևն։
Ենթադրվում է, թե հանձնելու հերթի վերջում էլ Երևանն է։
Սա իրականության հետ առանձնապես կապ չունեցող իներցիոն-միֆական մտածողության հետևանք է։
Աշխարհագրական դիրքի խոցելիության առումով այսօր Ալիևի համար հարթավայրային Երևանի վրա հարձակվելը շատ ավելի հեշտ է, քան, ասենք՝ լեռնային լանդշաֆտ ունեցող Սյունիքի կամ Տավուշի։
Հաշվի առնելով, որ Ալիևը լայաղ չարեց նույնիսկ Գրանադա գնալ, ապա հնարավոր է, որ շատ ավելի մեծ բանի ախորժակ ունի, քան այն, ինչը միակողմանի հայտարարությամբ հանձնում է Նիկոլը։
Հ.Գ. Միայն չասեք, էլի, թե. «Միջազգային հանրությունը թույլ չի տա»։