16:55 , 6 հոկտեմբեր, 2023Armenpress.am-ը գրում է.
Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց»-ում կատարած ստուգման արդյունքում դպրոցի ճաշարանում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած մածուն (2 կգ) և 30 հատ ձու։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին խստագույնս պահպանել մատակարարվող սննդամթերքին գործող օրենսդրությամբ ներկայացվող պահանջները։
Հանրակրթական ուսումնական հաստատություններում շրջանառվող սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում անհրաժեշտ է զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով: