Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է կեղծ մեղադրանքներով կալանավորված Ռուբեն Վարդանյանին


12:11 , 6 հոկտեմբեր, 2023

Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որին Բաքուն ձերբակալել և կալանավորել է՝ առաջադրելով կեղծ մեղադրանքներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։

Նշվում է, որ այցի ընթացքում Ռուբեն Վարդանյանին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ հետաքննության ընթացքում Ռուբեն Վարդանյանի իրավունքները կպաշտպանի նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը։