Ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ սեպտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.8 և 6.9 տոկոսով


16:26 , 5 հոկտեմբեր, 2023

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում  բենզինի և  դիզելային վառելիքի գներն 2023 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա  համեմատ, աճել են 5.8  և 6.9 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Վիճակագրական կոմիտեից՝ հավելելով, որ 2023թ. սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4 տոկոս գնաճ և դիզելային վառելիքի 17.4 տոկոս գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ բենզինի 18.1 տոկոս  գնաճ և դիզելային վառելիքի՝ 6.2 տոկոս գնանկում: