Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում․ ՏԱՍՍ


14:41 , 2 հոկտեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է․

Ղարաբաղի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը չեն լքել Ստեփանակերտը։


Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Արցախի նախկին նախագահներին մոտ կանգնած աղբյուրին։
«Երեքն էլ... Մոսկվայի ժամանակով ժամը 11։00-ի դրությամբ Ստեփանակերտում են։  Ներկայում բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Ղուկասյանը, Սահակյանն ու Հարությունյանը հատել են սահմանը և գտնվում են Հայաստանում։