Անդոնը շահարկել է մի բան, որը գոյություն չունի
11:46 , 2 հոկտեմբեր, 2023
Արձագանքելով Լավրովի այն հայտարաությանը, որ Փաշինյանի իշխանությունը դեռ էն գլխից էր պատրաստում ՌԴ-ից Հայաստանի շրջադարձը՝ Անդոնը կոչ է արել բոլորին՝ հաշվի նստել Նիկոլի լեգիտիմության հետ: «Ժողովրդի կամքի հետ ուզեն-չուզեն պետք է հաշվի նստեն»,- հայտարաել է Անդոնն ու վստահեցրել, որ Լավրովի «խաբկանքները» առ ոչինչ են ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների համար,որ պատրաստ է կռիվ տալ երկրի ինքիշխանության համար:
Հարց՝ իսկ ՔՊ-ն, որ նույնն է թե Նիկոլը, ունի՞ այդ լեգիտիմությունը: Առհասարակ երկիրը թուրքի բերան տված, որևիցե քաղաքական ուժ կամ դրա կամայական ներկայացուցիչ իրավունք ունի՞ նման ամպագոռգոռ հայտարարություններով հանդես գալ ու Նիկոլի արկածախնդրությունը վերագել ժողովրդի կամքին: Ակնհայտ է, չէ՞, որ եթե հակառուսականությունը չլիներ Անդոնների առաջնային օարակարգը, Արցախում այս ողբերգությունը տեղի չէր ունենա: Մոսկվայի համար նոյմեբերի 9-ի փաստաթղթի իմաստը Բաքվի ու Երևանի վրա սեփական ազդեցութան պահպանումն էր, և այդ ազդեցությունը նախևառաջ բխելու էր Երևանի շահերից, քանի որ դրա շնորհիվ էր, որ Արցախը մնալու էր հայկական առնվազն այնքնա ժամանակ, մինչև որ «պարզվեին ջրերը»: Նիկոլը, փրկելու համար սեփական կաշին, պրահյան պրոցեսի մեջ մտավ ու Արցախը հռչակեց՝ Ադրբեջան, որից հետո է՛լ ավելի հստակ դարձավ հակառուսական կուրսը, որին էլ ի պատասխան ստացանք այն համազգային ողբերգւթյունը, որին ականատես է դառնում սառնասիրտ աշխարհը հենց հիմա, որ թքած ունի հայերի տառապանքների վրա:
Իսկ ինչո՞ւ պետք է օտարը չթքի, եթե առաջին թքողը հենց Անդոնն է՝ երկդիմի: Չէի՞ն հաշվարկել այս «պավառոտի» հետևանքները, թե՞ միտումնավոր էին այն ձեռնարկել, որ բավարարեն Իլկհամի սեռաքաղցը: Բայց այն անբավ է. մենյուի հաջորդ ուտեստը Սյունիքն է՝ ի ուրախություն թուրք Անդոնի: