Անդոնը Սյամոյին մատնել է


15:27 , 30 սեպտեմբեր, 2023
Անդոնը մի քանի րոպեանոց հարցազրույցում փորձել է լվանալ Սյամոյի երեսն ու ասել, թե իրականում Սյամոն ոչ թե կամրջով է անցել, այլ՝ զարտուղի ճանապարհներով է մուտք գործել Հայաստան, քանի որ ի տարբերոթյուն Ռուբեն Վարդանյանի, Արցախի ամեն մի քարի ու թփի տեղը գիտի:

Ինչո՞ւ է Անդոնը րբագրել Սյամոյի հայտարարությունները: պարզ պատճառով. Պետոյի տաղավարում Սյամոյի արած խոստովանությունը մատնել է նրա ով լինելը, մատնել է նրա ու թուրքերի միջև գոյություն ունեցող կապերը, ինչը, բնականաբա, չէր կարող բխել անդոնների շահերից՝ հաշվի առնելով այն, որ սրանք ամեն գնով փորձում են քողարկել իրենց ու թուրքերի միջև կապ, իսկ Սյամոն յուրային է՝ Աննայի սիրածը:

Մյուս կողմից՝ Անդոնը փաստացի խոստովանել է, որ տեղեկություններն այն մասին, որ Սյամոն Հայաստան է մուտք գործել կանացի կեղծամով, զգեստներով ու «07»-ի սիդելնիկին թառած, իրականություն են, իսկ Հ1-ի եթերում նրա հայտարարություննեը՝ սուտ լոլոներ:

Անդոնը փաստացի մատնել է Սյամոյին՝ հաստատելով ավելի վաղ տարածված տեղեկությունները ընկերոջ «սեռափոխման» մասին: