Անկեղծ, շատ հուզիչ էր, բոլորս հազիվ էինք զսպում մեր էմոցիաները. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Դուբլինում բողոքի ակցիա նախաձեռնած հայ երիտասարդների հետ


16:52 , 29 սեպտեմբեր, 2023

Անկեղծ, շատ հուզիչ էր, բոլորս հազիվ էինք զսպում մեր էմոցիաները:

Այս մասին իր  էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեր հայրենակիցներն ասացին, որ ամեն բան հասկանում են և պետք է լինենք միասնական:

-Շնորհակալ եմ, որ այստեղ եք, շնորհակալ եմ, որ հասկանում եք ամեն բան,- պատասպխանեցի ես»,- գրել է նա: