14:52 , 29 սեպտեմբեր, 2023Hraparak.am-ը գրում է.
Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը համարում ենք ապօրինի։ Ինչպիսի մեղադրանք էլ հիմա առաջադրել են Ռուբեն Վարդանյանին, դրանք միանշանակ ապօրինի են։ ՀՀ-ն պիտի ձեռնարկի բոլոր միջոցառումները, որպեսզի օր առաջ ազատեն Վարդանյանին։ ՀՀ-ն պիտի փորձի դա անել նաև միջազգային գործընկերներին ներգրավվելով այս պրոցեսում։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Ինչպիսի ցուցմունք էլ հիմա փորձեն կորզել Ռուբեն Վարդանյանից, պարզ է, որ դա ուժի ճնշման ներքո է լինելու ու դա չի կարող հիմք հանդիասանալ ինչ-որ արդարադատություն իրականացնելու համար։ Ռուբեն Վարդանյանին պիտի շատ արագ հետ բերել։ Սրա հետ կապված իրոք լուրջ աշխատանք է պետք տանել, որը կնպաստի նաև նրան, որ այդ սև ցուցակները, որոնց մասին այդքան խոսվում է, ընդհանրապես շրջանառությունից հանվեն»,- հավելեց նա։